Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ հուլիսի 1-ին, ընդունել է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին եւ նրա հետ քննարկել առողջապահական, տնտեսական, հասարակական եւ այլ ոլորտների հարցեր:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հյուրին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հրատարակած գրքերը:

Նախարարը մասնավորապես նշել է. «Խնդրում եւ միաժամանակ հորդորում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքում բոլորը խոսեն հայերեն, ձեւավորվի այնպիսի մթնոլորտ, որը նպաստի հայապահպանությանը: Կարեւոր է նաեւ, որ նոր ծնված երեխաների անունները լինեն հայկական: Ավելի ակտիվ մասնակցեք Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին»:

Զարե Սինանյանը շնորհակալություն է հայտնել Հրանուշ Հակոբյանին՝ ջերմ ընդունելության եւ ԱՄՆ-ի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար: