Փարիզում ոստիկանական համազգեստով կողոպտիչները 200 հազար եվրո են գողացել Սաուդյան Արաբիայի սպորտի եւ երիտասարդության նախարարության պաշտոնյայի մոտից:
Կողոպուտը տեղի է ունեցել, երբ պաշտոնյան ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք: Լե-Բուրժե օդանավակայանի ճանապարհին նրա մեքենան կանգնեցրել են ոստիկանական երկու մեքենաներ, մի քանի մարդ իջել է մեքենայից եւ ասել, որ պետք է խուզարկեն նրան:
Խուզարկության ժամանակ մեքենայում պայուսակ են գտել, որում 162 հազար եվրո, 30 հազար դոլար եւ 10 հազար ֆունտ ստեռլինգ է եղել, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, ոստիկանությունը չի պարզաբանել, թե որտեղից այդքան գումար ոստիկանի մոտ: նաեւ հայտնի չէ կողոպտվածի ինքնությունը, պաշտոնն ու միջադեպի ժամկետը:



























