Հուլիսի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Ասոցացման ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի կնքման, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության, ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր զարգացումների հետ առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարացման հեռանկարները:





























