Ընթացիկ տարվա հունիսի 15 - 30 –ը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Երեւան-Բաթում-Երեւան չվերթի «Արմենիա» ֆիրմային գնսցքն արդեն 2186 ուղեւոր է փոխադրել: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
«2012թ. նույն ժամանակահատվածում փոխադրվել էր 2180 ուղեւոր: Առաջին հայացքից ոչ մի էական աճ չի արձանագրվել, սական հուլիսի եւ օգոստոսի առաջին տասնօրյակի համար վաճառված տոմսերի թվի առումով նշանակալի աճ կա»,- ասաց Վ. Դավթյանը:
Հիշեցնենք, որ Երեւան-Բաթում-Երեւան գնացքն սկսել է փոխադրումները հունիսի 15-ից եւ կշարունակի մինչեւ սեպտեմբերի 30-ը:





























