Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման ԱԴԾ եւ ՀԴԲ ղեկավարներին հանձնարարել են մշտապես շփման մեջ լինել, որ լուծում գտնեն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի վեաբերյալ, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Սնոուդենի վերաբերյալ արտահայտվել է նաեւ Ռուսաստանի նախագահը, երբ նրան հարց են տվել, խոսել է նաեւ Բարաք Օբաման: Իհարկե, նրանք լուծում չունեն, որ ձեռնտու կլինի բոլոր կողմերին, ուստի հանձնարարել են ԱԴԾ տնօրեն Բորտնիկովին եւ ՀԴԲ տնօրեն Մյուլլերին մշտական կապի մեջ լինել եւ լուծման տարբերակներ գտնել»,- ասել է Պատրուշեւը «Ռոսսիա 24»-ի եթերում:



























