Պերուում ավտոբուսը 100 մ բարձրությունից ձորն է ընկել: Զոհվել է 19 մարդ, 18-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պատահարը տեղի է ունեցել Պերուի Լիմա շրջանի Յաույոս նահանգում:

Ավտոբուսում եղել է 34 մարդ: Զոհվածների թվում հինգ անչափահասներ կան: Ավտոբուսում եղել է նաեւ Կլեմենտ նահանգի շրջաններից մեկի քաղաքապետ Մանտա Մարտինեսը, որը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ պաշտոնական տվյալների` Պերուում ամեն տարի մեքենայի վթարների հետեւանքով զոհվում է երեք հազար մարդ, մոտ 50 հազարն էլ՝ տուժում: