Ֆրանսիացի դերասան, Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդիեն այցելել է Աբխազիա: Հուլիսի 1-ի երեկոյան դերասանին ընդունել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը:

Դեպարդիեն պատմել է, որ առաջին անգամ Աբխազիայի մասին լսել է  Սանկտ Պետերբուրգում այդ երկրի նախկին նախագահ Սերգեյ Բաղապշի հետ  ծանոթանալիս: «Աբխազիան փոքր հզոր երկիր է»,- ասել է Դեպարդիեն:

Դեպարդիեն հատկանշել է Աբխազիայի բնության առանձնահատկությունը եւ նկատել, որ այնտեղ զբոսաշրջության մեծ հնարավորություններ կան, այդ թվում` էկոտուրիզմի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ալեքսանդր Անկվաբը Դեպարդիեին Աբխազիայի վանքերի պատկերներով մետաղադրամներ է նվիրել, ինչպես նաեւ աբխազ առաջին պրոֆեսիոնալ նկարիչ Ալեքսանդր Չաչբայի մասին ալբոմ: