Հուլիսի 2-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչները Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության դարպասների մոտ ավտոմեքենա են պայթեցրել եւ հրաձգություն բացել դիրքապահների ուղղությամբ: Արդյունքում սպանվել է 4 զինվորական եւ 2 քաղաքացիական:

Քաբուլի ոստիկանապետը պատմել է, որ սպանված քաղաքացիները բեռնատարի վարորդներ էին: Վերջիններս սպասում էին, որպեսզի իրենց թույլ տային մտնել ՆԱՏՕ-ի առաքելության տարածք:

Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru»-ն, վկայակոչելով Associated Press-ին, ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քաբուլում պայթյուն է որոտացել եւ կրակոցներ են լսվել: