«Ալ-Քաիդա» խմբավորումն ու դրա առաջնորդ Ուսամա բան Լադենը օգտագործել են Wikileaks կայքը որպես ինտերնետ-որոնման եւ քարոզչության միջոց, հայտարարել են ամերիկյան դատախազները` շարքային Բրեդլի Մեննինգի գործի քննության ընթացքում: Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է Wikileaks-ի` մեծ քանակությամբ գաղտնի տվյալները փոխանցելու մեջ: Մենինգը այդ փաստը չի հերքում, սակայն ժխտում է այն տեղեկությունները, որ ինքն օգնություն է ցուցաբերել թշնամուն:
Ամերիկյան կառավարության իրավաբանները դատարանին ապացույցներ են ներկայացրել, որոնց համաձայն բեն Լադենն անձամբ է խնդրել իրեն այդ ինտերնետ-ռեսուրսի նյութերը տրամադրել: Այս մասին ասվում է «Ալ-Քաիդայի» առաջնորդի նամակում, որը հայտնաբերվել է 2011թ մայիսին իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում, գրում է «Gazeta.Ru»-ն, վկայակոչելով The Guardian-ին:
Պարբերականն ընդգծում է, որ բեն Լադենի անձնական հետաքրքրությունը Wikileaks-ի նկատմամբ օգտագործվելու է, որպես գլխավոր փաստ` ապացուցելու, որ Մեննինգն «օգնել է թշնամուն»:





























