Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:
Հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին ԱԺ նիստերի դահլիճում Խորհրդաժողովը կսկսի իր աշխատանքները: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ողջույնի խոսք կասեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:





























