ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հրաժարվել է Ռուսաստանում ապաստան ստանալու գաղափարից: Այս մասին լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` իմանալով Պուտինի նախապայմանը, որի դեպքում նա կարող է մնալ, Սնոուդենը հրաժարվել է Ռուսաստանում մնալու գաղափարից:

Դրա հետ մեկտեղ, Պեսկովը նաեւ ընդգծել է, որ Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ին հանձնելը, որտեղ մահապատիժ է կիրառվում, անհնար է: «Սնուդենի համոզմամբ` ինքը ժողովրդավարական գաղափարների եւ մարդու ազատության համար պայքարող է: Դա խոստովանում են նաեւ ռուս իրավապաշտպաններն ու նմանատիպ կազմակերպությունները, ինչպես նաեւ նրանց արտերկրյա գործընկերները: Ամեն դեպքում այնպիսին երկրին, ինչպիսին է ԱՄՆ-ն, որտեղ մահապատիժն ընդունելի է, անհնար է»,-հաղորդել է նա, փոխանցում է «Vesti.Ru»-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Սնոուդենի հետ կապված իրավիճակը, հայտարարել էր այն նախապայմանը, որով նա կարող էր մնալ երկրում: «Նա կարող է մնալ Ռուսաստանում, եթե դադարեցնի իր աշխատանքը, որը վնաս է հասցնում մեր ամերիկացի գործընկերներին»,-հայտարարել է նա: