Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը գրանցել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու WikiLeaks կուսակցության հայտը, հաղորդում է կազմակերպության կայքը: Ընտրությունները կկայանան 2013թ. սեպտեմբերին:

Դեռեւս 2013թ. ապրիլին Ասանժը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել Ավստրալիայի Սենատի ընտրություններին: Նա նաեւ նշել էր, որ որպես երկրի քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին՝ անգամ եթե արտասահմանում է:  Սենատ անցնելու համար կուսակցությունը պետք է նվազագույնը 14% ձայն հավաքի, գրում է utro.ru-ն: 

Ասանժն ինքը միանգամայն լավատեսական  կանխատեսումներ ունի: Ըստ նրա՝ ընտրողների  15-27%-ը պատրաստ է քվեարկել իր օգտին, գրում է Pravda.ru-ն:

Հիշեցնենք,  WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայում կասկածվում է սեռական ոտնձգությունների մեջ: Երկրի իշխանությունները Մեծ Բրիտանիայից պահանջում են հանձնել նրան: Էկվադորը քաղաքական ապաստան է տրամադրել Ասանժին: Այժմ նա արդեն մեկ տարի է գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: