Շրի-Լանկայից հարբած մարզիկը փորձել է բացել օդանավի դուռը` այն շփոթելով զուգարանի դռան հետ: Միջադեպը տեղի է ունեցել British Airways ընկերության օդանավի հետ:

Մարզիկը փորձել է դուռը բացել, երբ օդանավը 10 հազար կիլոմետր բարձրության վրա է եղել: Դուռը չի ենթարկվել, ինչից հետո եւս մի քանի փորձ է ձեռնարկվել:

Նրան են մոտեցել ուղեկցորդներն ու փորձել հանգստացնել: Նա հայտարարել է, որ պարզապես «շփոթել է» դռները եւ որ ինքը ցանկանում է զուգարան անցնել, գրում է NEWSru.com-ը:

Daily Mail պարբերականի տվյալներով` մարզիկները թռիչքից 4 ժամ առաջ հարբել են:

British Airways-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ թռիչքի ընթացքում անհնար է դուռը բացել, քանի որ այն ճնշման տակ է, ուստի ուղեւորների համար սպառնալիք չկար, գրում է BFM.RU-ն: