ԱՄՆ Հավայի նահանգում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել հայ տղամարդը, ով մեղսակից էր Վայկիկի քաղաքի գազալցակայաններից կեղծ վարկային եւ դեբիտային քարտերի անհատական տվյալներ գողանալու մեջ:
Associated Press-ի փոխանցմամբ, 29-ամյա Հակոբ Չանգրյանի դատավճիռը հրապարակվել է երկուշաբթի օրը: Նա եւ իր հանցակից Վարդան Կագրամանին պետք է 157 հազար դոլար փոխհատուցում վճարեն Հավայան կղզիների բանկերին:
Կագրամանին նույնպես 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, նրա վճիռը կայացվել էր անցած ամիս: Երդվյալ ատենակալները երկուսին էլ մեղավոր էին ճանաչել անձնական տվյալների գողության մեջ, եւ արտաքսել են Քալիֆորնիա, որտեղ կրելու են իրենց պատիժը:
Դատախազի տեղակալ Քրիս Վան Մարտերի խոսքով, Չանգրյանն ու Կագրամանին Լոս Անջելեսում գործող Armenia Power հանցավոր խմբավորման անդամներ են:




























