ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցել Գերմանիայի հետ գաղտնալսման հարցով: Հիշեցնենք, կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն պարզաբանում էր պահանջել The Guardian-ի հրապարակումից հետո, համաձայն որի՝ ամերիկյան կողմը լրտեսում է եվրոպական դաշնակիցներին:
Օբաման եւ Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հանդիպման մասին, որին կմասնակցեն Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին, հայտնում է gazeta.ru-ն:
Այսկերպ ամերիկացի առաջնորդը փորձում է հանգստացնել գերմանական կառավարությանը:
«Նախագահը կանցլերին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն լրջությամբ է ընկալում եվրոպական դաշնակիցների եւ գործընկերների մտահոգությունը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:





























