Սանկտ Պետերբուրգի բնակչի նկատմամբ, որի դաստակը պայթյունի հետեւանքով կտրվել էր, հարուցվել է քրեական գործ: Քննիչները եզրակացրել են, որ պայթուցիկը տուժածին է պատկանել:
Նրա ազգանունը չի հաղորդվում, միայն նշվում , որ ուսանող է, ծնվել է 1995թ., նախկինում դատված չի եղել: Նախօրեին «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնել էր, որ տուժածը 18-ամյա ուսանող է՝ Ալեքսանդր անունով:
Պայթյուն Պետերբուրգի կենտրոնում. Կտրված մատներով երիտասարդը վազում էր փողոցում
Կասկածյալի տնից առգրավել են մեկլիտրանոց պլաստմասե շիշ՝ լուցկու 50 գ ծծումբով, պլաստմասե շշի մի հատված, ցերեկային լույսի լամպերի չորս թողարկիչներ՝ սեւ փոշու հետքերով, ինչպես նաեւ համակարգիչ՝ պայթուցիկ պատրաստելու եղանակների մասին տեղեկություններով:
Այժմ կասկածյալը գտնվում է վնասվածքաբանության ԳՀԻ-ում: Ըստ fontanka.ru-ի՝ բժիշկներին հաջողվել է դաստակը փրկել վերջնական անդամահատումից: Պատանին շարունակում է պնդել, որ պայթուցիկով փաթեթն իրեն չի պատկանել:
Ըստ fontanka.ru-ի աղբյուրի՝ շենքի նկուղում, որտեղ բնակվում է երիտասարդը, կա գաղտնարան: Վարկածներից մեկով՝ տղան ցանկացել է պատժել այդ գաղտնարանից օգտվող թմրավաճառներին, սակայն սարքը պայթել է տեղադրելիս:

























