Ուկրաինական Վրադիեւկա բնակավայրում ձերբակալվել է ՆԳՇԲ պետի տեղակալը՝ ավելի վաղ բռնաբարության համար ձերբակալված ոստիկանների գործընկերը: Նա կասկածվում է հանցագործությունը կոծկելու մեջ, փոխանցում է ՈւՆՆ-ը:
Դատախազությանը վկայակոչող «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության վարկածով՝ խոսքը մի շարք հանցագործություններ թաքցնելու մասին է:
Դատախազության կայքում տեղակայված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ՆԳՇԲ պետի տեղակալը «չի ապահովել իրականացված հանցագործության ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտումը՝ բարեկամական հարաբերություններ ունենալով կասկածյալների հետ: Նպատակը՝ նրանց պատասխանատվությունից ազատելն է եղել»:
Հիշեցնենք, որ Վրադիեւկայում դաժան բռնաբարության սկանդալային պատմության պատճառով ՆԳՇԲ պետ Վիտալի Սինիցկին հեռացվել է աշխատանքից: Իր պաշտոնից զրկվել է նաեւ մարզային ոստիկանապետ Վալենտին Պարսենյուկը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ 29-ամյա Իրինա Կրաշկովան դաժան բռնաբարության է ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ միջադեպին մասնակցել են նաեւ երկու ոստիկաններ, ինչպես նաեւ տաքսու վարորդ: Վրադիեւկայի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ պահանջելով պատժել մեղավորներին:



























