Լիմայի հյուսիսում շինարարական աշխատանքների ընթացքում չորսհազարամյա բուրգ է ավերվել: Այս մասին տեղեկացրել է Պերուի մշակույթի նախարարի տեղակալ Ռաֆայել Վարոնը: 

Ավերված վեցմետրանոց բուրգը գտնվում է Պերուի կարեւորագույն հնագույն ավաններից մեկում՝ El Paraiso-ում (Դրախտ), որը Խաղաղ օվկիանոսից երկու կմ հեռավորության վրա է: Համալիրում կան 12 սրբավայրեր: Բուրգը կանգնած էր կենտրոնում եւ կիրառվում էր որպես տաճար: Դրա կառուցման համար պահանջվել էր 100 հազար տոննա քար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի հրատարակչություններին:

Ըստ Վարոնի՝ Alisol եւ Provelanz  ընկերության աշխատակիցները փորձել են  քանդել եւս երեք բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղի բնակիչները: Շինարարական ընկերություններին պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել:  Այդ ընկերությունները դեռ  մեկնաբանություններ չեն տվել: