ԱՄՆ իշխանությունները երկարացրել են իրենց երկրի տարածքում Իբրահիմ Տոդաշեւի գործով հնարավոր վկայի վիզան:
Ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ռուսաստանցի Տատյանա Գրուզդեւային, քանի որ նա ԱՄՆ տարածքում մնացել է վիզայի լրանալուց հետո: Սկզբուն սահմանվել է, որ նա երկիրը պետք է լքի միչեւ հուլիսի 1-ը, սակայն հետագայում ԱՄՆ իմմիգրացիոն ծառայությունը նրան տրամադրել է եւս 30 օր: Չի հաղորդվում, թե ինչով է պայմանավորված որոշումը:
Օռլանդոյում Տոդաշեւի սենյակակցուհին կարող է միակ առանցքային վկան լինել: Ներկայումս նա բանտում է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Boston Globe-ին:
Պաշտոնական վարկածով՝ ծնունդով չեչնացի Իբրահիմ Տոդաշեւը ՀԴԲ գործակալին խոստովանել է, ոչ Թամերլան Ցարնաեւի հետ միասին 3 մարդ է սպանել: Դրանից հետո, իբրեւ թե, նա կատաղել է, վերցրել դանակն ու հարձակվել գործակալի վրա: Իշխանությունների վստահեցմամբ՝ վերջինիս մնում էր միայն սպանել հարձակվողին:



























