ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենշաբաթյա  ուղերձում շնորհավորել է հայրենակիցներին Անկախության տոնի առթիվ եւ հարգանքի տուրք մատուցել ամերիկացիների բազմաթիվ սերունդներին՝ գյուղատնտեսներից, ուսուցիչներից մինչեւ գործարարներ, որոնց համատեղ ջանքերով ԱՄՆ-ն հասել է ներկա վիճակին:

Նախագահը հիշեցրել է, որ առաջին ամերիկացիները պայքարել են հանուն հեղափոխության, եւ միայն քչերն են  վստահ եղել հաղթանակի հարցում: «Սակայն դա բազմաթիվ դեպքերից միայն մեկն էր, երբ Ամերիկան ջախջախեց թերահավատներին: Եվ այսօր՝ 237 տարի անց, ԱՄՆ-ն աշխարհում ամենահզոր երկիրն է: Ազատության եւ հնարավորությունների երկիր: Խաղաղության եւ ազատության գլոբալ պաշտպան: Հույսի շող բոլոր այն մարդկանց համար, որոնց համար թանկ են այդ գաղափարները», – ասել է Օբաման, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ն նշում է Անկախության օրը: Այս օրն ԱՄՆ-ում հիշում են 1776թ. հուլիսի 4-ի դեպքերը, երբ Մայրցամաքային կոնգրեսի պատվիրակները  Անկախության հռչակագիր ստորագրեցին՝ հայտարարելով ազատ երկրի ստեղծման մասին: