Channel 10 հեռուստաալիքի իսրայելցի լրագրողները Կնեսեթի  շենք են մտցրել 3D տպիչով տպված պլաստիկե ատրճանակ:

Նկարահանող խումբը երկու անգամ Իսրայելի խորհրդարան է մտել զենքով՝ հաջողությամբ  հաղթահարելով պահակների եւ մետաղական  ստուգիչ սարքերի արգելքը:  Լրագրողներն  այս փորձը կատարել են՝ թողարկում պատրաստելով այն մասին, թե  հանրային անվտանգության համար որքան մեծ սպառնալիք է 3D տպիչով տպված ատրճանակը, հայտնում է  «Եդիոտ ահրոնոտը»:

Առաջին դեպքում լրագրողներին հաջողվել է ատրճանակն անցկացնել խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի գրասենյակ, իսկ երկրորդ դեպքում՝  ժողովի, որին ներկա է եղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Պլաստիկե ատրճանակով թղթակիցը գտնվել է վարչապետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:

Զենքը հաջողությամբ փորձարկվել է Կնեսեթից գնալուց հետո. այն թիրախը ոչնչացրել  ռազմական փամփուշտով,  գրում է Լenta.ru-ն: