Մեքսիկական իշխանությունները հանրահայտ Ակապուլկո հանգստավայրում լայնածավալ պայքար են սկսել դենգե համաճարակը տարածող մոծակների դեմ: Սանիտարները ծխահարում են այն վայրերը, որտեղ կան միջատների բազմացման օջախներ: Աշխատանքներում ներգրավված են ավելի քան 4 հազար կամավորներ:
Միջատների դեմ շուտափույթ պայքարի անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, ինչ Ակապուլկոյում ավելացել են վտանգավոր հիվանդության դեպքերը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սանիտարական ծառայությունների տվյալներով՝ վերջերս քաղաքում գրանցվել է հիվանդության 800 դեպք: Դեպքերի ավելացման պատճառը հորդառատ անձրեւներն են: Որոշակիորեն մեղավոր են նաեւ բնակիչները, որոնք կոպտորեն խախտում են սանիտարական պայմանները:





























