Turkish Airways ավիաընկերության օդանավը որն իրականացնում էր Ստամբուլ-Աթենք չվերթը, հուլիսի 5-ին թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է օդանավակայան: Այն վթարային վայրէջք է կատարել, քանի որ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Hurriyet պարբերականին, օդանավում եղել է 143 ուղեւոր:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո ուղեւորներին այլ օդանավ են տեղափոխել, որը նրանց Հունաստանի մայրաքաղաք կհասցնի:



























