«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի ավտոմեքենան բախվել է տաքսուն Մերձմոսկվայի Իլյինսկի մայրուղու վրա: Վթարը տեղի է ունեցել հուլիսի 5-ին ժամը 11-ի սահմաններում:

Իլյինսկի մայրուղու վրա բախվել են Mercedes եւ Daewoo մակնիշի ավտոմեքենաներ, Life News-ին է հաղորդել տարածաշրջանի օրինապահ մարմինների աղբյուրը: Շահնազարովի մեքենան վնասվել է, սակայն նա, բարեբախտաբար, չի տուժել:

Ըստ նախնական տվյալների՝ վթարի մեղավորը Daewoo-ի վարորդն է եղել:

Վթարի վայրում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ձեւակերպելուց հետո, Շահնազարովը շտապել է հեռանալ իր գործերով: Շահնազարովը հաղորդել է, որ լավ է եւ որ սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել: