Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաստատել է իր երկու նախորդների սրբացումը: Սրբերի շարքը կդասվեն Հովհաննես-Պողոս II-ը եւ Հովհաննես XXIII-ը, հայտնել են Վատիկանի ներկայացուցիչները: Արարողության ամսաթիվը դեռ չի հաղորդվում, սակայն սպավում է, որ դա տեղի կունենա 2013թ. դեկտեմբերին:
Հովհաննես-Պողոս II պապին սրբերի շարքը դասելու վճիռն ընդունվել էր աստվածաբանների կողմից՝ վերջինիս գործած երկու հրաշքները հաստատվելուց հետո, գրում է Life News-ը: Ավելի վաղ Վատիկանը ճանաչել էր Հովհաննես Պողոս II պապի երկրորդ հրաշքը:
Վատիկանը ճանաչել է Հովհաննես Պողոս 2-րդի երկրորդ հրաշքը http://news.am/arm/news/160760.html
Առաջին մարդը, ով հաղթահարել է մահացու հիվանդությունը, եղել է իտալացի Նիկոլո Գրիպոն, որը կոկորդի քաղցկեղ է ունեցել: Նրա կնոջ աղոթքից հետո տղամարդը բուժվել է: Երկրորդ հրաշքը տեղի է ունեցել Հովհաննես-Պողոս II-ի մահից հետո: Շնորհիվ նրան ուղղված աղոթքների` փրկվել է կոստառիկացի հիվանդ մի կին:
Հատկանշական է, որ Հովհաննես XXIII-ը միայն մեկ հրաշք է գործել: Սակայն Ֆրանցիսկոս պապն արդեն հաստատել է նրա սրբացումը:





























