Ավստրալացի բնագետ, վայրի բնության մասին ֆիլմերի ստեղծող Ջոն Յանգը կարողացել է նկարել եզակի եւ անորսալի թռչուն, որը շատ թռչնաբաններ վաղուց մեռած էին համարում: Բայց տեսա- եւ ձայնագրություններով բնագետը չի շտապում կիսվել, որպեսզի պահպանի թռչնին:

Խոսքն այսպես կոչված գիշերային թութակի (Pezoporus occidentalis) մասին է, որը հայտնաբերվել էր դեռ 19-րդ դարի կեսերին: Ժամանակին բազմաքանակ թուակները ժամանակի ընթացքում նվազել էին, եւ վերջին թութակին տեսել են 1912թ., հաղորդում է Australian Geographic-ը:

Այդ ժամանակներից թռչնի մասին տեղեկություններ չեն եղել: 1990 եւ 2006 թվականներին երկու, արդեն մեռած առանձնյակների են գտել: Բացառությունը գտել է Ջոն Յանգը,  ով մի քանի օր առաջ Քուինսլենդի պետական թանգարանի մասնագետների է ներկայացրել արված լուսանկարները, նաեւ թռչնի երգեցողության ձայնագրությունը:

Յանգը հայտնել է, որ առաջին անգամ թռչնի հետքի վրա դուրս է եկել 2008թ.:, երբ լսել է ձայնը, ի վերջո, մայիսին դարանակալել եւ լուսանկարել ու տեսագրել է: