Ֆրանսիացի գիտնականները գնահատել են նոր կորոնավիրուսի շանսերը, որ տարածվել է Մերձավոր Արեւելքում, արդյոք այն գլոբալ համաճարակ կհարուցի, թե ոչ: Ըստ գիտնականների, դրա շանսերն առայժմ ցածր են: Հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Lancet հանդեսում:

Առաջին անգամ նոր վտանգավոր կորոնավիրուսը՝ novel coronavirusn (nCoV) հայտնաբերվել էր 2012թ. սեպտեմբերին Սաուդիան Արաբիայում, որտեղից ժամանակ առ ժամանակ մահացու դեպքերի մասինէ  հաղորդվում: Այդ վիրուսից վարակման դեպքեր են արձանագրվել նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում եւ Մեծ Բրիտանիայում: Վարակվածների մոտ նկատվում է ատիպիկ թոքաբորբի ախտանիշներ: Նոր վիրուսի գենը գաղտնազերծվել է Նիդեռլանդներում: Սկզբից վիրուսից տրվեց  hCoV-EMC (human Corona Virus-Erasmus Medical Centre) ինդեքսը, սակայն 2013թ. մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անվանեց այն MERS-CoV (Middle East respiratory syndrome):

Փարիզի պաստերի համալսարանի գիտնականների խումբը լաբորատոր տվյալներ է մշակել մահացու 64 դեպքերից 55-ի համար եւ պարզել, որ այն դեռ համաճարակի վտանգ չի ներկայացնում: