Թուրքական Մուշ քաղաքի Կալե թաղամասում պատմական հայկական տները ապամոնտաժում են` «քաղաքի նորացման» շրջանակում: Նշված նախագծի շրջանակում բնակարանաշինության զարգացման վարչակազմը ծրագրում է մոտ 300 տուն ապամոնտաժել, տեղեկացնում է «Hürriyet Daily News»-ը:
Գերմանիայում եւ Ստամբուլում բնակվող հայերը հարցի վերաբերյալ դիմել են Մուշի քղաքապետին: Ստամբուլի նախկին բնակիչ, ներկայումս Գերմանիայի քաղաքացի Ասրգիս Ադամը նամակում պահանջել է պահպանել գոնե տներից մեկը` քաղաքում հայկական ներկայության մասին թանգարան սարքելու համար:
«Hürriyet Daily News»-ի եհտ զրույցում Մուշի քաղաքապետ Նեջմեթին Դեդեն հաստաստել է Կալե թաղամասի տների ապամոնտաժման մասին տեղեկությունենրը` նշելով, որ գործընթացը դեռ չի սկսվել: Թաղամասի որոշ տներ պատկանում են գաձապետարանին, իսկ մյուսները զբեղեցնում են անձինք` առանց համապատասխան փաստաթղթեր ունենալու:
«Այո, այս քաղաքում հայեր ապրել են, բայց այս քաղաքը նվաճվել է քսան անգամ: Կալեի բնակիչները, հայերի թաքցրած գանձերը գտնելու նպատակով, ոչնչացրել են տների փայտե կոնստրուկցիաներն ու հանել են հին դռները, անգամ փորել հիմքերը»,-ասել է քաղաքապետը:





























