Հուլիսի 7-ին, ժամը 00.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի` 1997 թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել. վերջին անգամ նրան տեսել են Յաղդան գյուղի ձորի մոտ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել չորս փրկարար «Լոռե» փրկարարական ջոկատից եւ մարզային ՀՓՋ-ից չորս հրշեջ-փրկարար:
Հրշեջ-փրկարարները Լիլիթ Պողոսյանին հայտնաբերել են տան մոտակայքում գտնվող թփուտներում թաքնված:



























