Հուլիսի 7-ին, ժամը 06.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունքիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Խաչիկ Ստեփանյան փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված Գրիշա Մանուկյանին պատկանող «ՈւԱԶ 22069» մակնիշի 32ԼՏ458 պետհամարանիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն`առանց հրդեհի բռնկման: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են գազի բալոնի հովացման աշխատանքներ:





























