Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Սփյուռքից եւ Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դեպի Հայք» հիմնադրամի գործունեությունը Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ այս աշխատանքը հատկապես պահանջված համարելով հայ ազգային ինքնության պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդների կողմից բարձրացված տարբեր հարցերի, անդրադարձել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին:





























