Վարդանառի տոնին նվիրված մայրաքաղաքի, թերեւս, ամենամարդաշատ միջոցառումը Կարապի լճում էր: Երեւանի քաղաքապետարանի եւ «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի ջանքերով Կարապի լճում ու լճի հարակից տարածքում իսկական տոնական տրամադրություն էր ապահովվել՝ տոնական երաժշտությամբ ու ջրային տոնին համահունչ ձեւավորմամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կազմակերպիչները ջուր ցողելու համար տեղում դույլեր էին բաժանում միջոցառման մասնակիցներին։ Հարյուրավոր երիտասարդներ զվարճանում էին յուրօրինակ «ջրային դիսկոտեկում»։
Միջոցառման մասնակիցներին, ի դեպ, հաճելի անակնկալ է մատուցել նաեւ երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ իր նոր, ամառային երգի շնորհանդեսով։ Կարպի լճում նաեւ տոնական դիսկոտեկ-համերգ էր, որն իր հերթին ուղեկցվում էր զանազան անակնկալներով:































