Հուլիսի 7-ին, ժամը 13.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հանրապետության նրբանցքի թիվ 21 տանը առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Ա. Ամիրջանյանին պատկանող տան ննջասենյակի եւ խոհանոցի պատերն ու հատակը (12 քմ) գերխոնավացել են եւ ներկա պահին փլուզման վտանգ չկա:

Ըստ Ա.Ամիրջանյանի ներկայացրած փաստաթղթերի` տարածքը հանրային գերակա շահի ներկայացված չի, սակայն համարվում է իրացման գոտի եւ ընդգրկված է կառուցապատման ծրագրերի մեջ: 

Ա.Ամիրջանյանի խնդրանք-պահանջը այն է, որ ստանա թույլտվություն տունը վերանորոգելու համար: