Ճապոնիայում սաստիկ շոգերի պատճառով մեկ մարդ զոհվել է, 689 –ը ` հոսպիտալացվել, որոնցից հինգի վիճակը ծանր է:

Մահացած տղամարդն աշխատել է բաց երկնքի տակ եւ հիվանդանոց է տեղափոխվել ծանր ջերմային հարվածի ախտանշաններով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի երկրի մի շարք տարածքներում ջերաստիճանը հասել է մինչեւ 37-ի, մայրաքաղաքում այն եղել է 35,4, Միե նահանգում ` 37, Իբարակիում `  36 աստիճան:

Գիշերը ջերմաստիճանը չի իջնում 25-27 աստիճանից: