Հուլիսի 7-ին, ժամը 16.14-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի Մ.Մուրադյան փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.13-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 7-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 10 շենքին հարակից ավտոտնակում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հուլիսի 7-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի Մ.Մուրադյան փողոցի թիվ 5 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13.25-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Հուլիսի 7-ին, ժամը 12.13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գոգոլի փողոցի թիվ 44ա տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12.40-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: