Ֆրանսիայում Նախկին մահմեդականների խորհուրդ է հիմնադրվել: «Մենք աթեիստներ եւ անհավատներ ենք: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր անձնական կյանքը: Մեզնից շատերը տուժել են սրբապղծության համար»,-սոցցանցում հայտարարել է հիմնադիրներից մեկը:
Նախկին մահմեդականներն իրենց համարում են գլխատված ասպետ դե լա Բարի հետնորդներ, ով հրաժարվել էր գլխարկը հանել կրոնական միջոցառումների ժամանակ:
Խորհրդի հիմնադիրները 30-ն են` տարբեր ազգերի ներկայացուցիչներ:





























