Հուլիսի 7-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝«Արբի»շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԼԱԴԱ-2112» մակնիշի 25 ԼԼ 818 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Տիգրան Ղեւոնդյան, ծնվ. 1979թ.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ժառյաբեկորին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Տ.Ղեւոնդյանը, ավտոմեքենայի ուղեւորներ Արտաշես (ծնվ. 1991թ.) եւ Առնո (ծնվ. 1996թ.) Բաբայանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: