Եգիպտոսի գլխավոր դատախազությունը փակել է Կահիրեում «Մահմեդական-եղբայրների» կենտրոնական գրասենյակը՝ այն խուզարկելուց հետո, ինչից հետո զենք է հայտնաբերվել:
Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբյուրին: Մանրամասները առայժմ չեն ներկայացվում, ընդգծում է «ՌԻԱ Նովոստին»:
Հեռուստաալիքը, վկայակոչելով Կահիրեի հիվանդանոցներից մեկի աղբյուրը, հաղորդում է, որ վերջին տվյալների համաձայն՝ մոտ 70 մարդ է զոհվել եւ մոտ 1000 մարդ է տուժել քաղաքացիականների եւ զինվորականների բախումների արդյունքում, փոխանցում է Slon.ru-ն:
Հիշեցնենք, որ «Մահմեդական-եղբայրները» կոչ են արելի իրենց կողմնակիցներին ընդվզել նրանց դեմ, ովքեր պաշտոնանկ են արել Մուրսիին:





























