Մոսկվայում ձերբակալվել են մոտ 250 ապօրինի վիետնամցի դերձակներ: Նրանցից առգրավվել է զենք եւ զինամթերք, որոնք կարող են ծայրահեղականների պատկանել:

Ձերբակալված վիետմանցիները աշխատել են 3 կարի արհեստանոցներում: Գրասենյակային տարածքներից մեկում հայտնաբերվել է Կալաշնիկով ինքնաձիգ, ինչպես նաեւ տեսագրություններ ու գրականություն, որոնց բովանդակությունը փորձագիտական վերլուծության կենթարկվի՝ պարզելու արդյոք դրանք ծայրահեղական են: Այս մասին գրում է «Lenta.Ru»-ն:

Ձերբակալված ապօրինի ներգաղթյալներին հարցաքննում են թարգմանչի միջոցով: