Լրատվամիջոցները հայտնում են հուլիսի 5-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կատարված գազանաբարո հանցագործության մասին, որտեղ «Ալ Կաիդայի» սեւ-սպիտակ դրոշները ծածանող իսլամիստների ամբոխը բարձրահարկ շենքի տանիքից ցած էր նետել 19-ամյա Համադ Բադրին, իսկ հետո էլ ծեծել մեռնող պատանուն եւ մասնատել նրա մարմինը:

Սիդի Ջաբեր թաղամասի բարձրահարկ շենքի տանիքից Բադրի եւ նրա երեք ընկերների նկատմամբ լինչի դատաստանը բջջային հեռախոսներով նկարահանել են հաշվեհարդարի մասնակիցները, գրում է NEWSru.co.il-ը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդրիայում, ինչպես եւ Եգիպտոսի մյուս խոշոր քաղաքներում, անկարգություններ էին ծագել Մուրսիի կառավարության տապալումից հետո:  Հուլիսի 5-ին բախումների ժամանակ Ալեքսանդրիայում զոհվել էր 15 մարդ: