Եգիպտոսում պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները պատանդ են վերցրել երկու զինվորի: Պատանդներին հաջողվել է փախչել: 

Agence France-Presse-ը, վկայակոչելով բանակի նեկայացուցիչներին, հայտնում է, որ  իսլամիստները զինվորներին  մեքենա են նստեցրել եւ տարել: Այնուհետեւ  նրանց ստիպել են բարձրախոսով բանակի ղեկավարության դեմ հայտարարություններ անել:  Ընդ որում, զինվորներից մեկին սաստիկ ծեծել են: Նրա ելույթը նկարահանել են տեսախցիկով:  Թե ինչպես են պատանդները փախել, չի հաղորդվում, գրում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատախազությունը կարգադրել էր փակել «Մահմեդական եղբայրներ» կուսակցության Կահիրեի գրասենյակը` Ազատության եւ արդարության կուսակցությունը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները գրասենյակում զենք էին հայտնաբերել: