Կենտրոնական Իսպանիայում՝ Կաստիլիա եւ Լեոն նահանգներում վթարի է ենթարկվել ուղեւորատար ավտոբուս: Վարորդը չի կարողացել կառավարել այն եւ մեքենան բախվել է արգելապատնեշին ու կողքի շրջվել:

Ինչպես հաղորդում է El Pais-ը, վթարի արդյունքում կա 9 զոհ, եւս 15 մարդ վիրավորվել է: 5 ուղեւորների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Նրանք ուղղաթիռով հասցվել են Ավիլլա քաղաքի հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, տեղեկություններ չկան այն մասին, թե ուղեւորների թվում արտասահմանցիներ եղել են կամ ոչ: Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը կարող է լինել մայրուղու այդ հատվածում արագության գերազանցումը: