Օդանավը, որում գտնվել է Սոմալիի նախագահ Հասան Մահմուդը, հարկադիր վայրէջք է կատարել Մոգադիշում կատարած թռիչքից կարճ ժամանակ անց: Միջադեպը, ըստ նախնական վարկածի, տեղի է ունեցել շարժչի բնռնկման պատճառով:
Երկրի նախագահն աշխատանքային այցով մեկնում էր Հարավային Սուդանի մայրաքաղաք, հաղորդում է Life News-ը:
Միջադեպի արդյունքում նախագահն ու նրան ուղեկցող անձնակազմը չեն տուժել:
Միջադեպի մասին առաջինը թվիթթերում գրառում է կատարել սոմալիական ռազմական Աշ-Շաբաաբ խմբավորումը, սակայն միջադեպին նրանց մասնակցությունը դեռեւս հաստատված չէ:



























