Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Անատոլի Մոգիլեւը հուլիսի 7-ին հայկական Վարդավառ տոնի առթիվ այցելել է  Հին Ղրիմ քաղաքի XIV դարի Սուրբ Խաչ վանական համալիր, հայտնում է Analitika.at.ua-ն:

Մոգիլեւը ներկա է գտնվել նաեւ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին, որը վարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Հայերի միության  նախագահ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ հուլիսի 5-7-ը Սուրբ Խաչ  եկեղեցում տեղի է ունեցել հայ մշակույթի «Սուրբ Խաչ-2013» փառատոնը, որը նվիրված էր Վարդավառ տոնին: