Գայանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից Էդի Դյուրանը հեռացվել է ծառայությունից այն պատճառով, որ ամերիկյան վիզաներ է տրամադրել սեռական ծառայությունների դիմաց: Նա նաեւ մեղադրվում է խոշոր գումարների դիմաց փաստաթղթեր վաճառելու մեջ:
Սկանդալը հասունացել է այն բանից հետո, ինչ Գայանայի իշխանությունները սկսել են բողոքներ ստանալ բնակիչներից, ովքեր ցանկացել են զբոսաշրջային ու բիզնես-դասի ամերիկյան վիզաներ ստանալ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Դյուրանը վիզաների դիմաց կամ ինտիմ ծառայություններ է պահանջել, կամ փող, գրում է Life News: Վիզաների դիմաց նա պահանջել է 15 հազարից 40 հազար դոլար:
ՀԴԲ գործակալներն ապացույցներ են հավաքել, որ Դյուրանն իսկապես վիզաների դիմաց ծառայություններ է պահանջել, սակայն հենց այդ պահը չեն կարողացել ֆիքսել: Այսպիսով, դեսպանատան նախկին աշխատակցին մեղադրանք չի ներկայացվել: Ներկայումս նա Վիրջինիա նահանգում նոր աշխատանք է փնտրում:



























