Հուլիսի 9-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի մինչեւ 15-20 մ/վրկ արագությամբ քամով: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հանրապետության մնացած հատվածներում սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում տեղումների հավանականությունը ցածր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է  +20+22, ցերեկը` +34+36 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Կոտայքում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Գեղարքունիքում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Լոռիում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,

Տավուշում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+33,  

Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+35,  

Արարատում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,  

Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+34,  

Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+26, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+29: