Նյու Յորքում բորտ-ուղեկցորդուհուն դատի են տվել նրա գործընկերները, որոնք բողոքել են, որ նա իր ներքնաշորերի եւ զուգագուլպաների մեջ առնետներ է թաքցնում եւ այդկերպ կենդանիներին մտցնում օդանավ: Դատարանի առջեւ է կանգնել 55-ամյա Լուեն Ջամբատիստան, ով աշխատում է American Airlines ավիաընկերությունում:

Ինքը՝ բորտ-ուղեկցորդուհին, պատասխան հայց է ներկայացրել Բրուքիլինի դատարան, եւ ավիափոխադրողը պետք է պատասխան տա այդ հայցին, հաղորդում է New York Post-ը:

Բորտ-ուղեկցորդուհու դեմ ցուցմունք է տվել նաեւ օդաչուն, որը պատմել է, որ մի անգամ ուշադրություն է դարձրել նրա գրպաններին, որոնք ուռած էին: Օդաչուն նրա գրպանում կրծող կենդանի է նկատել: Բորտ-ուղեկցորդուհու գործընկերներից եւս մեկը պատմել է, որ Սենտ-Մարտինից Մայամի թռիչքի ժամանակ տեսել է, թե ինչպես է նա կերակրում իր առնետներին: Անձնակազմի անդամները հայտարարել են նաեւ, որ օդանավում առնետի հոտ են զգացել, հաղորդում է Vesti.ru-ն:

Այդ դեպքից հետո բորտ-ուղեկցորդուհու անձնագրում համապատասխան նշում է ավելացվել: Նման նշում ունեցողներին օդանավերում մանրամասն զննում են:

Նա խնդրել է իրեն թույլ տալ աշխատել ներքին չվերթներում, սակայն American Airlines-ի ղեկավարությունը մերժել է այդ խնդրանքը:

Լուեն Ջամբատիստան այդ ոլորտում աշխատել է 30 տարի: