Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլի «Սանասարյան հան» կոչվող շենքը 20 տարով վարձակալությամբ հանձնելու համար մրցույթ է հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը, Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հաշվի չառնելով այն հանգամանքը, որ «Սանասարյան հանի հետ կապված կա դատական գործընթաց, շենքը 20 տարով վարձակալությամբ հանձնելու համար մրցույթ է հայտարարել:

Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը նախորդ տարի դատական գործընթաց էր սկսել՝ Ստամբուլի հայտնի «Սանասարյան հան» անունը կրող շենքը հիմնադրամների խորհրդից հայկական համայնքին վերադարձնելու համար։.