61-ամյա կանադացի Ջերրի Մյերնեկիի տունը խուզարկելիս ոստիկանները ցնցող տեսարանի են ականատես եղել. nա իր տունը վերածել է ընտանի կենդանիների իսկական գերեզմանատան: Կանադացու տան դուռը ոստիկանները կոտրել են այն բանից հետո, երբ հարեւանները բողոքել են հակասանիտարական վիճակից:

Պարզվել է, որ երկսենյականոց բնակարանում միաժամանակ բնակվել է 49 կատու: Եվս 155-ի մարմինները նա պահել է սառցախցիկում:

Ոստիկանները ձերբակալել են նրան: Ինչպես ավելի ուշ հաղորդել են անասնաբույժները, տղամարդը նման քանակությամբ կենդանիներին պահելու միջոցներ եւ պայմաններ չի ունեցել, դրա համար էլ նրանցից շատերը լուրջ հիվանդ են եղել եւ նրանցից ոմանց հարկ է եղել սատկացնել, փոխանցում է Life News-ը:

Մյերնեկին իր արարքը բացատրել է նրանով, որ ցանկացել է կատուների համար ընտանեկան գերեզմանատուն պատրաստել: