Ճապոնիայում հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում երեք մարդ մահացել, գրեթե 2,6 հազարը  հիվանդանոց է տեղափոխվել անբնական տապի պատճառով: Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոց է տեղափոխվել 2594 մարդ: Ամենաշատ տուժածները գրանցվել են Աիտի, Տոկիո եւ Սայտամա պրեֆեկտուրաներում, հայտնում է NHK-ն՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությունները:

Այս տարվա մայիսից սկսած՝ շոգից տուժածների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է յոթ հազարը՝ 2,4 անգամ ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հոսպիտալացվածների գրեթե կեսը  65 եւ բարձր տարիքի են:

«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ նախօրեին Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը հաղորդել էր սաստիկ տապի մասին (30 աստիճանից բարձր):

Դիտարկվող 927 կետերից 94-ում ջերմաստիճանը գերազանցել է  35 աստիճանը: Մասնագետները զգուշացնում են, որ շոգը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջ: